home :: about :: contact :: partners :: useful resources

 
News
Announcemets
Archive

Events


 Հայտերի ընդունում

 <<ԲԱՆԱՎԵՃԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ և ԴՐԱ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԲՈՒՀ-ում>> թեմայով ինտերակտիվ ուսուցում

.

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը (ԲՀՀ) և ԲՀՀ Երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում են մրցույթ ԲՈՒՀ-երի բակալավրի աստիճանի և մագիստրոսի I կուրսի ուսանողների համար` <<Բանավեճի հիմունքները և դրա կիրառումը ԲՈՒՀ-ում>> թեմայով ինտերակտիվ ուսուցմանը մասնակցելու համար: Նման ծրագիր արդեն հաջողությամբ կիրառվում է դպրոցներում ակումբների տեսքով:

Ծրագրի նպատակն է ստեղծել ուսանողական բանավեճի ակումբներ բուհերում և ուսանողներին ներգրավել լավ կառուցված և կշռադատված բանավեճի մեջ այնպիսի հարցերի շուրջ, որոնք կարևոր են իրենց կյանքի, ուսման և հասարակության համար:

Այս նախաձեռնությունը խթանում է բանավեճի պրակտիկան համալսարաններում, երիտասարդական ակումբներում, դպրոցներում, երիտասարդների հետ աշխատող ՀԿ-ներում`որպես երիտասարդների համար միջավայր` բանավեճեր անցկացնելու նպատակով: Բանավեճը ունենալու է հստակ ձևաչափ, հաղթողը որոշվելու է դատավոր(ներ)ի կողմից և այն ավելի շատ նման է լինելու խաղ-մրցույթի: Բանավեճը նյութի ընկալման ճկուն միջոց է, որը նպաստում է քննադատական մտածողության զարգացմանը, հետազոտական, պերճախոսության, արագ կողմնորոշվելու և այլ հմտությունների ձևավորմանը:

Ուսուցումը կազմակերպելու համար ԲՀՀ - Հայաստանը և ԲՀՀ երիտասարդական նախաձեռնությունը համագործակցում են Հոլանդական Բանավեճի ուսուցման միջազգային ասոցիացիայի (IDEA, www.idebate.org) մասնագետների հետ, որոնք բազմամյա փորձ ունեն տրամաբանական և փաստարկված բանավեճ անցկացնելու և ուսուցանելու ոլորտում: Ուսուցումը տեղի կունենա ռուսերեն լեզվով և կիրականացվի երեք փուլով` երկու առերես ուսուցում և մեկ օնլայն:

Առաջին առերես ուսուցումը կլինի 2012թ. փետրվարի 17-ից 19-ը, 9:00-18:00 Երևանում, Հայաստանի ամերիկյան համալսարանի Փարամազ Ավետիսյան մասնաշենքում: Օնլայն փուլը կանցկացվի 2012թ. փետրվարի 23-ից – ապրիլի 5-ը (ընդամենը 20-30 ժամ), իսկ երկրորդ առերես փուլը` 2012թ. ապրիլի 6-8-ը: Ուսուցումը կանդրադառնա հետևյալ թեմաներին.

• Ի՞նչ է ժամանակակից բանավեճը, ինչպե՞ս ճիշտ սահմանել թեման, հիմնավորել փաստարկները և ընտրել դիրքորոշումը հաստատելու կամ ժխտելու ճիշտ ռազմավարություն, տարբեր ֆորմատներ

• Ինչպե՞ս կիրառել բանավեճի տեխնիկաները` ապահովելու Ձեր տեսակետի հաղթանակը

• Ինչպե՞ս կազմակերպել գրագետ բանավեճեր մեր հասարակությանը հուզող հարցերի շուրջ:

• Ինչպե՞ս ներգրավել երիտասարդների` անցկացնել բանավեճ և մրցել թիմերով

Սիրով հրավիրում ենք ԲՈՒՀ-երի ուսանողներին և երիտասարդ առաջնորդներին մասնակցել ուսուցմանը: Յուրաքանչյուր առերես ուսուցում կտևի երեք օր և բաղկացած կլինի ուսուցողական ինտերակտիվ վարժանքներից, դերախաղերից, ամփոփ տեղեկություններից: Մասնակիցները հնարավորություն կունենան ԲՈՒՀ-երում հիմնել բանավեճի ակումբներ, իրականացնել գործունեություն և մասնակցել տեղական և միջազգային մրցույթ-միջոցառումների` ԲՀՀ տեխնիկական, ֆինանսական և փորձագիտական աջակցությամբ:

Մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով: Ուսուցմանը մասնակցելու պարտադիր պայմաններն են.

• Լինել ուսանող Հայաստանյան որևէ բուհի սոցիալական/հումանիտար ֆակուլտետներից մեկում

• Ներկա լինել առերես վերապատրաստման ԲՈԼՈՐ օրերին և հատկացնել հարկ եղած ժամանակը օնլայն ուսուցման համար:

• Ռուսերենի լավ իմացություն

• Համալսարանում բանավեճի ակումբ հիմնելու կամք և պատրաստակամություն

• Ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն /ռեզյումե/, պարտավորագիր ուսուցման բոլոր օրերին ներկա գտնվելու համար և հետաքրքրվածության նամակ ռուսերեն կամ անգլերեն լեզուներով (նամակը պետք է 300-500 բառի սահմաններում ներառի տեղեկություններ Ձեր ունեցած փորձի, ներկա գործունեության, հետագա ծրագրերի, ինչպես նաև Ձեր տեսլականը այն մասին, թե ինչպես եք պատրաստվում հիմնել բանավեճի ակումբ կիրառելով վերապատրաստումից քաղված գիտելիքները):

Վերոհիշյալը հարկավոր է ներկայացնել ԲՀՀ-Հայաստանի գրասենյակ մինչև 2012թ. փետրվարի 12-ը ժ. 18.00, հետևյալ հասցեով` Երևան, Թումանյան փողոց 2-րդ փակուղի, տուն 7/1, ինչպես նաև ուղարկելով register@osi.am; lusine@osi.am էլ փոստերի հասցեին:

Նախապատվությունը կտրվի այն դիմորդներին, որոնք կերաշխավորեն իրենց անընդմեջ մասնակցությունը և կառաջարկեն հստակ մեխանիզմներ ստացած գիտելիքների ու հմտությունների հետագա կիրառելիությունն ապահովելու համար: Հարցերի և հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք մեզ 53 38 62, 53 67 58 հեռախոսահամարներով կամ գրեք lusine@osi.am հասցեին:

Ուսուցման վերջում կտրվի սերտիֆիկատ ԲՀՀ- Հայաստանի և IDEA-ի կողմից միայն բոլոր երեք փուլերին մասնակցած անձանց:

.

------------------------------------------------------------------------------------------------------------------------

<<ԲԱՆԱՎԵՃԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՈՒՍՈՒՑԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ>> թեմայով ինտերակտիվ ուսուցում

.

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը (ԲՀՀ) և Բաց հասարակության հիմնադրամների Երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում են մրցույթ ԲՈՒՀ-երի հասարակագիտական առարկաների երիտասարդ դասախոսների և ասպիրանտների համար` <<Բանավեճի կիրառումը ուսուցանման պրոցեսում>> թեմայով ինտերակտիվ ուսուցմանը մասնակցելու համար: Ուսուցման նպատակն է երիտասարդ դասախոսներին ծանոթացնել ուսումնական գործընթացում բանավեճի` որպես ուսուցման արդյունավետ մեթոդ, կիրառման հիմունքներին, նշանակությանը և պրակտիկային, որոնք հաջողությամբ կիրառվում են աշխարհի առաջատար ԲՈՒՀ-երում: ԲՀՀ խթանում է բանավեճի պրակտիկան համալսարաններում, երիտասարդական ակումբներում, երիտասարդների հետ աշխատող ՀԿ-ներում կամ համայնքային կենտրոններում` որպես միջավայր բանավեճեր անցկացնելու նպատակով: Բանավեճը ուսուցանելու ճկուն միջոց է, որը կարելի է կիրառել լսարաններում, արտալսարանային գործունեության ժամերին, մրցույթների և մրցաշարերի ժամանակ, ինչը կարող է խթանել և առաջ բերել քննարկումներ կարևոր հարցերի շուրջ:

Ուսուցումը կազմակերպելու համար ԲՀՀ –Հայաստանը և ԲՀՀ երիտասարդական նախաձեռնությունը համագործակցում են Հոլանդական Բանավեճի ուսուցման միջազգային ասոցիացիայի (IDEA, www.idebate.org) մասնագետների հետ, որոնք բազմամյա փորձ ունեն այս ոլորտում: Ուսուցումը տեղի կունենա ռուսերեն լեզվով և կիրականացվի երեք փուլով` երկու առերես ուսուցում և մեկ օնլայն:

Առաջին առերես ուսուցումը կլինի 2012թ. փետրվարի 17-ից 19-ը, 9:00-18:00 Երևանում, Հայաստանի ամերիկյան համալսարանի Փարամազ Ավետիսյան մասնաշենքում: Օնլայն փուլը կանցկացվի 2012թ. փետրվարի 23-ից – ապրիլի 5-ը (ընդամենը 20-30 ժամ), իսկ երկրորդ առերես փուլը` 2012թ. ապրիլի 6-8-ը:

Ուսուցումը կանդրադառնա հետևյալ թեմաներին.

• Ի՞նչ է ժամանակակից բանավեճը և ինչպես տիրապետել դրա հիմունքներին

• Բանավեճը որպես ուսուցման արդյունավետ մեթոդ, դրա բաղադրիչներն ու կիրառման հմտությունները դասապրոցեսում. լավագույն փորձի փոխանակում

• Բանավեճի տարբեր ֆորմատներ

• Ինչպե՞ս շահագրգռել երիտասարդներին` սովորել բանավեճի կիրառմամբ

Առերես ուսուցումը բաղկացած կլինի ինտերակտիվ ուսուցողական վարժանքներից, դերախաղերից, ամփոփ տեղեկություններից:

Մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով: Ուսուցմանը մասնակցելու պարտադիր պայմաններն են.

• դիմելու պահին հանդիսանալ բուհի դասախոս ողջ դրույքով, կամ սովորել ասպիրանտուրայում (անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել հաստատող փաստաթղթեր)

• ներկա գտնվել առերես վերապատրաստման ԲՈԼՈՐ օրերին և անխափան մասնակցել օնլայն ուսուցման ժամանակ

• ռուսերենի լավ իմացություն:

• ներկայացնել համառոտ ինքնակենսագրություն /ռեզյումե/, և հետաքրքրվածության նամակ ռուսերեն կամ անգլերեն լեզուներով (նամակը պետք է մինչև 700 բառի սահմաններում ներառի տեղեկություններ Ձեր ունեցած փորձի, ներկա գործունեության, հետագա ծրագրերի, ինչպես նաև Ձեր տեսլականը այն մասին, թե ինչպես եք պատրաստվում կիրառել վերապատրաստումից քաղված գիտելիքները):

Վերոհիշյալ նյութերը հարկավոր է ներկայացնել ԲՀՀ-Հայաստանի գրասենյակ մինչև 2012թ. փետրվարի 12-ը ժ. 18:00 հետևյալ հասցեով` Երևան, Թումանյան փողոց 2-րդ փակուղի, տուն 7/1, ինչպես նաև ուղարկելով register@osi.am; lusine@osi.am էլ փոստերի հասցեին:

Նախապատվությունը կտրվի դիմորդներին, որոնք կերաշխավորեն իրենց անընդմեջ մասնակցությունը և կառաջարկեն հստակ մեխանիզմներ ստացած գիտելիքների ու հմտությունների հետագա կիրառելիությունն ապահովելու համար: Հարցերի և հավելյալ տեղեկությունների համար զանգահարեք մեզ 53 38 62, 53 67 58 հեռախոսահամարներով կամ գրեք lusine@osi.am հասցեին:

Ուսուցման վերջում կտրվի սերտիֆիկատ ԲՀՀ- Հայաստանի և IDEA-ի կողմից միայն բոլոր երեք փուլերին մասնակցած անձանց:

 

 2/14/2012